21:24  ,  12 փետրվարի, 2024

Մալխաս Ամոյանը կպայքարի Եվրոպայի երրորդ չեմպիոնության համար (ֆոտո)

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Մալխաս Ամոյանը գեղեցիկ հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ եւ կպայքարի երրորդ չեմպիոնության համար:

Կիսաեզրափակիչի գոտեմարտում աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական  խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը (77 կգ) մրցեց մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ եւ 2:1 հաշվով առավելության հասավ:

Մալխաս Ամոյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում  3:2 հաշվով պարտության է մատնել անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Ադլետ Տյուլուբաեւին:

Եզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում