19:09  ,  12 փետրվարի, 2024

Ինդոնեզիայում կայծակի ուղիղ հարվածից ֆուտբոլիստ է մահացել (տեսանյութ)

Ինդոնեզիայում տեղի ունեցած ընկերական ֆուտբոլային մրցախաղի ժամանակ կայծակի ուղիղ հարվածի հետեւանքով ֆուտբոլիստ է մահացել, հաղորդում է Voi.id-ը։

Ողբերգությունը տեղի է ունեցել Բանդունգի «Սիլիվանգի» ստադիոնում։ 30-ամյա ֆուտբոլիստը կայծակի հարվածից հետո կորցրել է գիտակցությունը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել։ Նա ոտքերի այրվածքներ է ստացել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում