20:11  ,  12 փետրվարի, 2024

Իրանի հավաքականի ֆուտբոլիստը կմիանա «Ինտերին»

Իրանի հավաքականի 31-ամյա հարձակվող Մեհդի Թարեմին ամռանն ազատ գործակալի կարգավիճակում պորտուգալական «Պորտուից» կտեղափոխվի Միլանի «Ինտեր», հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։

Կողմերը կկնքեն երկու տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Մեհդի Թարեմին 2020 թվականից է հանդես գալիս «Պորտուում»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 24 հանդիպման, խփել է 6 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Մեհդի Թարեմիի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում