22:58  ,  10 փետրվարի, 2024

«Ինտերը» հաղթեց «Ռոմային» եւ 7 միավոր առաջ է «Յուվենտուսից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Ինտերը» հյուրընկալվեց մայրաքաղաքային «Ռոմային»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 4:2 հաշվով։

17-րդ որպեին հանդիպման հաշիվը բացեց միլանյան թիմի իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին։

Այնուհետեւ մինչեւ ընդմիջում «Ռոմայից» աչքի ընկան իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին եւ իտալացի հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին։

49-րդ րոպեին «Ինտերի» երկրորդ գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը։

56-րդ րոպեին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սուր փոխանցում կատարեց դարպասապահի հրապարակ Մարկուս Տյուրամին, սակայն նրանից շուտ գնդակին հարվածեց «Ռոմայի» իսպանացի պաշտպան Անխելինյոն՝ գրավելով սեփական դարպասը։

Մխիթարյանն անցկացրեց ամբողջ հանդիպումը։

Ավելացված ժամանակում հյուրերի չորրորդ գոլը խփեց իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։

«Ինտերը» (23 խաղ) 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսից» (23 խաղ)։ «Ռոման» (24 խաղ) իտալացի Դանիելե Դե Ռոսիի գլխավորությամբ կրեց առաջին պարտությունը եւ 5-րդն է՝ 38 միավոր։

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Ռոմա» - «Ինտեր»՝ 2:4 

Ջանլուկա Մանչինի, 28, Ստեֆան Էլ-Շաարավի, 44 - Ֆրանչեսկո Աչերբի, 17, Մարկուս Տյուրամ, 49, Անխելինյո, 56, ինքնագոլ, Ալեսանդրո Բաստոնի, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում