01:41  ,  5 փետրվարի, 2024

«Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին» եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Ինտերն» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»։ Միլանյան թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

37-րդ րոպեին «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի ճնշման արդյունքում սեփական դարպասը գրավեց «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 52-րդ րոպեին նա զգուշացվեց դեղին քարտով։

22 խաղից հետո «Ինտերը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» (23 խաղ) երկրորդն է՝ 53 միավոր։

Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 1։0 

Ֆեդերիկո Գատի, 37, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում