01:41 5 փետրվարի, 2024Իտալիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Ինտերն» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»։ Միլանյան թիմը հաղթեց նվազագույն հաշվով։
37-րդ րոպեին «Ինտերի» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամի ճնշման արդյունքում սեփական դարպասը գրավեց «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 52-րդ րոպեին նա զգուշացվեց դեղին քարտով։
22 խաղից հետո «Ինտերը» 57 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Յուվենտուսը» (23 խաղ) երկրորդն է՝ 53 միավոր։
Իտալիայի առաջնություն, 23-րդ տուր
«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 1։0
Ֆեդերիկո Գատի, 37, ինքնագոլ
#InterJuve pic.twitter.com/ZSRwBGGDON
— Lega Serie A (@SerieA_EN) February 4, 2024
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.