02:00  ,  30 հունվարի, 2024

Դիբալայի եւ Պելեգրինիի գոլերը հաղթանակ բերեցին «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց հետնապահ «Սալերնիտանային» եւ հաղթեց 2:1 հաշվով։

Իտալացի Դանիելե Դե Ռոսիի գլխավորած թիմից աչքի ընկան արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան եւ իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին։

«Ռոման» 35 միավորով 5-րդն է, «Սալերնիտանան» վերջինն է՝ 12 միավոր։

Հռոմեական թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո։

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Սալերնիտանա» - «Ռոմա»՝ 1:2 (տեսանյութ)

Գրիգորիս Կաստանոս, 70 - Պաուլո Դիբալա, 51, 11մ, Լորենցո Պելեգրինի, 66

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում