20:24  ,  28 հունվարի, 2024

Անգլիայի գավաթ․ «Լիվերպուլը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

«Լիվերպուլը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը սեփական խաղադաշտում մրցեց «Նորվիչ Սիթիի» հետ եւ հաղթեց 5:2 հաշվով։

«Լիվերպուլի» կազմում աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Քյորթիս Ջոնսը, ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը, պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան, հոլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դեյքը եւ հոլանդացի կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը։

1/8 եզրափակիչում «Լիվերպուլի» մրցակիցը կլինի «Ուոթֆորդ» - «Սաութհեմփթոն» զույգի հաղթողը։ Այս թիմերի առաջին խաղում գրանցվել է ոչ ոքի՝1:1։ Թիմերը կանցկացնեն երկրորդ հանդիպում։

Անգլիայի գավաթ. 1/16 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Նորվիչ Սիթի»՝ 5:2

Քյորթիս Ջոնս, 16, Դարվին Նունիես, 28, Դիոգու Ժոտա, 53, Վիրջիլ վան Դեյք, 63, Ռայան Գրավենբերխ, 90+5 - Բեն Գիբսոն, 22, Բորխա Սայնս, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով