16:38  ,  28 հունվարի, 2024

AusOpen. Յանիկ Սիները եզրափակիչում հաղթեց Դանիիլ Մեդվեդեւին՝ 3:2

Աշխարհի չորրորդ ռակետ Յանիկ Սիները նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։

Եզրափակիչում 22-ամյա իտալացի թենիսիստը կամային հաղթանակ տարավ աշխարհի երրորդ ռակետ, 27-ամյա ռուսաստանցի Դանիիել Մեդվեդեւի նկատմամբ։ Առաջին երկու սեթերում 3:6, 3:6 հաշվով պարտվելուց հետո Յանիկ Սիները հաջորդ երեք սեթերում առավելության հասավ 6:4, 6:4, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 46 րոպե։

Յանիկ Սիներն առաջին տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Նա նաեւ միակ իտալացին է AusOpen-ի տիտղոսով։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով