15:30  ,  27 հունվարի, 2024

AusOpen. Արինա Սաբալենկան պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը

Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը։ Մելբուրնում անցկացվող մրցաշարի եզրափակիչում Բելառուսի ներկայացուցիչը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 15-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

Անցած տարվա եզրափակիչում Արինա Սաբալենկան 4:6, 6:3, 6:4 հաշվով հաղթել էր 2022թ․ Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող, Ղազախստանի ներկայացուցիչ Ելենա Ռիբակինային։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով