17:29  ,  14 նոյեմբերի, 2012

Ֆաբրեգաս. «Ռեալը» պետք է հնարավորություն տա Մորատային

Մորատայի նման ֆուտբոլիստներին պետք է հնարավորություն տալ, ասել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը:

«Յուրաքանչյուր ակումբ ունի իր փիլիսոփայությունը, մշակույթը: Կան ֆուտբոլիստներ, ովքեր համապատասխանում են դրանց, իսկ մյուսները պետք է առաջ շարժվեն:

Երբեմն հայտնվում են Ալվարո Մորատայի նման ֆուտբոլիստներ, ովքեր հինգ րոպեում գոլ են խփում: Դա անբացատրելի է, բայց ոչինչ հենց այնպես չի լինում:

Մորատայի նման ֆուտբոլիստներին պետք է հնարավորություն տալ»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի «Լեւանտե» - «Ռեալ» խաղում մադրիդցիների կազմում դարձավ հաղթական գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում