00:33  ,  25 հունվարի, 2024

Իսպանիայի գավաթ․ «Մալյորկան» դուրս թողեց «Ժիրոնային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մալյորկան» ընդունեց «Ժիրոնային» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Աբդոն Պրատսը։ Աչքի ընկավ նաեւ կանադացի հարձակվող Կայլ Լարինը։

«Մալյորկան» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Մալյորկա» - «Ժիրոնա»՝ 3:2 (տեսանյութ)

Կայլ Լարին, 21, Աբդոն Պրատս, 28, 35, 11մ - Կրիստիան Ստուանի, 68, 11մ, Սավիո, 90+6

Հեռացում՝ Անտոնիո Ռաիլյո («Մալյորկա»), 67, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս