19:22  ,  21 հունվարի, 2024

AusOpen. Անդրեյ Ռուբլյովը քառորդ եզրափակիչում է

Աշխարհի 5-րդ ռակետ Անդրեյ Ռուբլյովը դուրս եկավ Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 10-րդ ռակետ, ավստրալացի Ալեքս դե Մինորի հետ եւ հաղթեց 6:4, 6:7 (5:7), 6:7 (4:7), 6:3, 6:0 հաշվով։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 15 րոպե։

Անդրեյ Ռուբլյովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները, որը 1/8 եզրափակիչում պայքարից դուրս էր թողել աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովին։

Անդրեյ Ռուբլյովը 300-րդ հաղթանակը տարավ կարիերայում։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով