16:18  ,  21 հունվարի, 2024

Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի գավաթին

Հրաձգության Հայաստանի հավաքականը հունվարի 24-ից փետրվարի 1-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։

Այս մրցաշարը հերթական նախապատրաստական փուլն է` հրաձգության Եվրոպայի վարկանիշային առաջնությանն ընդառաջ։ Մրցաշարը նաև հատկանշական է նրանով,որ հրաձիգները կարող են վարկանիշային միավորներ հավաքել միջազգային ֆեդերացիայում, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականը կներկայանա հետևյալ կազմով.

Ատրճանակ մրցաձև՝

Բենիկ Խլղաթյան

Գևորգ Մելքոնյան

Էլմիրա Կարապետյան

Նարե Գաբրիելյան

Հրացան մրցաձև՝

Հրաչ Բաբայան

Մարզիչ՝

Անդրանիկ Այվազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում