20:18  ,  20 հունվարի, 2024

AusOpen. Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։

Ռուսաստանցի թենիսիստը մրցեց աշխարհի 30-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:4, 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 9 րոպե։

Դանիիլ Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 69-րդ ռակետ, պորտուգալացի Նունու Բորգեսը, որը 6:7 (3:7), 6:4, 6:2, 7:6 (8:6) հաշվով հաղթեց աշխարհի 13-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով