19:24  ,  20 հունվարի, 2024

AusOpen. Աշխարհի առաջին ռակետը պարտվեց 19-ամյա նորեկին

Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող Իգա Շվյոնտեկը պարտություն կրեց Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջանում։ Լեհ թենիսիստուհին մրցեց աշխարհի 50-րդ ռակետ, 19-ամյա չեխ Լինդա Նոսկովային, որն առաջին անգամ է մասնակցում Australian Open-ի հիմնական փուլին։

Իգա Շվյոնտեկը պարտվեց 6:3, 3:6, 4:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 22 րոպե։

Լինդա Նոսկովայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 23-րդ ռակետ, ուկրաինացի Էլինա Սվիտոլինան, որը 6:2, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 85-րդ ռակետ, շվեյցարացի Վիկտորյա Գոլուբիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով