21:06  ,  19 հունվարի, 2024

Հայաստանի 3 ջրացատկորդ կպայքարի օլիմպիական ուղեգրի համար

Հայաստանի երեք ջրացատկորդ կմասնակցի փետրվարի 2-ից Դոհայում մեկնարկելիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը:

Գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանն աշտարակացատկում պայքարի դուրս կբերի Արման Ենոքյանին, Մարատ Գրիգորյանին և Ալիսա Զաքարյանին: 

Արման Ենոքյանը և Մարատ Գրիգորյանը հանդես կգան նաև սինխրոն ցատկում:

Օլիմպիական ուղեգիր կնվաճեն անհատական պայքարում մինչև 18-րդ տեղը զբաղեցրած մարզիկները և լավագույն 8 զույգերը։

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի նաև լողի մրցումներում. Դոհա կմեկնեն Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում