10:50  ,  19 հունվարի, 2024

AusOpen. Էլինա Ավանեսյանը պարտվեց երրորդ շրջանում

Աշխարհի 74-րդ ռակետ, ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը չկարողացավ դուրս գալ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան։

Հայ թենիսիստուհին երրորդ շրջանում մրցեց աշխարհի 37-րդ ռակետ, ուկրաինացի Մարտա Կոստյուկի հետ, որն առավելության հասավ 2:6, 6:4, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 33 րոպե։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով