21:30  ,  18 հունվարի, 2024

AusOpen. Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի երրորդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը դուրս եկավ Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։

Ռուսաստանցի թենիսիստը 3:6, 6:7 (1:7), 6:4, 7:6 (7:1), 6:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի 53-րդ ռակետ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուորիին։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 21 րոպե։

Դանիիլ Մեդվեդեւի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 30-րդ ռակետ, կանադացի Ֆելիքս Օժիե-Ալյասիմի հետ, որը 6:1, 3:6, 6:1, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 178-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Գրենիեին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով