19:17  ,  18 հունվարի, 2024

AusOpen. Աշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեի սենսացիոն պարտությունը

Աշխարհի 8-րդ ռակետ Հոլգեր Ռունեն չկարողացավ հաղթահարել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանի արգելքը։ Դանիացի թենիսիստը մրցեց աշխարհի 122-րդ ռակետ, ֆրանսիացի Արթուր Կազոյի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:4), 6:4, 4:6, 6:4 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 29 րոպե։

Արթուր Կազոյի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 31-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորը, որը 3:6, 6:1, 7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 34-րդ ռակետ, ֆրանսիացի Արթուր Ֆիսին։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով