15:33  ,  18 հունվարի, 2024

AusOpen. Աշխարհի առաջին ռակետ Իվա Շվյոնտեկը դուրս եկավ երրորդ շրջան

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ Մելբուրնում անցկացվող Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Լեհ թենիսիստուհին 6:4, 3:6, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 62-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզի նկատմամբ։ Մրցախաղը տեւեց 3 ժամ եւ 14 րոպե։

Հաջորդ շրջանում Իգա Շվյոնտեկի մրցակիցը կլինի աշխարհի 50-րդ ռակետ, չեխ Լինդա Նոսկովան։

Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 58,128 միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով