10:22  ,  17 հունվարի, 2024

AusOpen. 16-ամյա Միրա Անդրեեւան հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Օնս Ժաբերին

16-ամյա ռուսաստանցի Միրա Անդրեեւան դուրս եկավ Մելբուրնում անցկացվող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։

Աշխարհի 47-րդ ռակետը մրցեց աշխարհի 6-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերի հետ եւ առավելության հասավ 6:0, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 55 րոպե։

Միրա Անդրեեւայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 72-րդ ռակետ, ֆրանսիացի Դիան Պարին, որը 7:5, 6։2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 90-րդ ռակետ, ռուսաստանցի Կամիլա Ռախիմովայն։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով