01:36  ,  17 հունվարի, 2024

«Յուվենտուսը» խնդիրներ չունեցավ եւ «Ինտերից» հետ է 2 միավոր (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Սասուոլոյին»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը։ Աչքի ընկավ նաեւ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։

«Յուվենտուսը» 49 միավորով երկրորդն է եւ առաջատար «Ինտերից» հետ է 2 միավոր» «Սասուոլոն» 14-րդն է՝ 19 միավոր։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Յուվենտուս» - «Սասուոլո»՝ 3:0 

Դուշան Վլահովիչ, 15, 37, Ֆեդերիկո Կիեզա, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում