13:03  ,  15 հունվարի, 2024

AusOpen. Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը 4 ժամ տեւած պայքարում (տեսանյութ)

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան։ Հայ թենիսիստը մեկնարկում մրցեց աշխարհի 50-րդ ռակետ, գերմանացի Դանիել Ալտմայերի հետ եւ առավելության հասավ չորս սեթում՝ 5:7, 6:3, 7:6 (7:5), 7:6 (7:3)։ Պայքարը տեւեց 4 ժամ եւ 5 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 103-րդ ռակետ, ամերիկացի Ալեքսանդր Կովաչեւիչը, որը առաջին շրջանում պարտության մատնեց աշխարհի 82-րդ ռակետ, չիլիացի Ալեխանդրո Տաբիլոյին՝ 6:7 (2:7), 7:6 (9:7), 1:6, 6:1, 6:3։

Ավստրալիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 58 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով