22:57  ,  13 հունվարի, 2024

«Ինտերի» մեկնարկային կազմը

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 20-րդ տուրում առաջատար «Ինտերը» կհյուրընկալվի «Մոնցային»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ինտեր»․ Զոմեր, Պավար, Դե Վրեյ, Բաստոնի, Դարմիան, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Տյուրամ, Մարտինես։

«Մոնցա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում