Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ֆյոդոր Չիտիպախովյանը տղամարդկանց մենասահքի ընդհանուր հաշվարկում գրավել է 19-րդ տեղը։
Կարճ ծրագրում (տեսանյութ) 20-ամյա պետերբուրգցի մարզիկը գրավել էր 21-րդ տեղը եւ իրավունք նվաճել 24 լավագույնների հետ մասնակցել ազատ ծրագրին (տեսանյութ)։
Ֆյոդոր Չիտիպախովյանն առաջին անգամ էր ներկայացնում Հայաստանը խոշոր մրցաշարում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում