17:51  ,  12 հունվարի, 2024

Անգլիայի Պրեմիեր լիգա․ Ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը (տեսանյութ)

«Բորնմուտի» 26-ամյա անգլիացի հարձակվող Դոմինիկ Սոլանկեն ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է Անգլիայի առաջնության կայքը։

Դեկտեմբերին Սոլանկեն մասնակցել է 6 հանդիպման, խփել է 6 գոլ։ Պրեմիեր լիգայի 19 տուրից հետո «Բորնմուտը» 25 միավորով 12-րդն է։

«Բորնմուտի» պատմության մեջ Սոլանկեն այս մրցանակին արժանացած առաջին ֆուտբոլիստն է։

Դեկտեմբերի լավագույն մարզիչ է ճանաչվել «Աստոն Վիլայի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, որը կարիերայում երկրորդ անգամ արժանացավ այս մրցանակին։

Դեկտեմբերին տեղի ունեցած 7 խաղում «Աստոն Վիլան» տարել է 4 հաղթանակ, ունեցել 2 ոչ ոքի, կրել 1 պարտություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում