13:26  ,  12 հունվարի, 2024

Australian Open. Ջոկովիչի մրցակիցը մեկնարկում

Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, սերբ Նովակ Ջոկովիչը Ավստրալիայի բաց առաջնության մեկնարկում կմրցի աշխարհի 178-րդ ռակետ, 18-ամյա խորվաթ Դինո Պրիժմիչի հետ, հաղորդում է մրցաշարի կայքը։

Նովակ Ջոկովիչը Australian Open-ի գործող չեմպիոնն է։ Երկրորդ շրջանում Ջոկովիչի եւ Պրիժմիչի դիմակայության հաղթողը կմրցի Ալեքսեյ Պոպիրին (Ավստրալիա) - Մարկ Փոլմանս (Ավստրալիա)։

Ավստրալիայի բաց առաջնությունը կմեկնարկի հունվարի 14-ին եւ կտեւի 15 օր։ Մրցանակային հիմնադրամը ավելացել է 13 տոկոսով եւ կազմում է 59,13 միլիոն դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով