22:11  ,  13 նոյեմբերի, 2012

Մխիթարյանի թիմակիցը այս տարի այլեւս չի խաղա

Դոնեցկի «Շախտյորի» հենակետային կիսապաշտպան Տոմաշ Հյուբշմանը վնասվածք է ստացել նոյեմբերի 13-ին կայացած մարզման ժամանակ:

Չեխ կիսապաշտպանը վնասել է ձախ ազդրը, հայտնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը: Ակումբի բժիշկների կանխատեսմամբ` Հյուբշմանից վերականգնվելու համար կպահանջվի 4-ից 6 շաբաթ:

Տոմաշ Հյուբշմանը խաղադաշտ դուրս չի գա մինչեւ ամանոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ