21:18  ,  8 հունվարի, 2024

Իսպանիայի գավաթ․ «Վիլյառեալը» պարտվեց երրորդ դիվիզիոնի թիմին (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Վիլյառեալը» չկարողացավ հաղթահարել երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Ունիոնիստաս դե Սալամանկայի» արգելքը։ Նախորդ օրը ստադիոնի լուսավորության հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով անավարտ մնացած եւ այսօր շարունակված հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Հետխաղային 11-մետրանոցներով «Վիլյառեալը» պարտվեց 6:7 հաշվով։

Ավելի վաղ 1/8 եզրափակիչ էին դուրս եկել Մադրիդի «Աթլետիկոն», «Խետաֆեն», «Ժիրոնան», «Ռայո Վալիեկանոն», «Ռեալ Մադրիդը», «Մալյորկան», «Սելտան», «Սեւիլիան», «Օսասունան», «Վալենսիան», «Աթլետիկը», «Բարսելոնան», «Ռեալ Սոսիեդադը», «Տեներիֆեն» եւ «Ալավեսը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում