21:13  ,  13 նոյեմբերի, 2012

«Մանչեսթեր Սիթին» կվաճառի երեք խաղացողների «Շախտյորի» ֆուտբոլիստների համար

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել «Շախտյորի» կիսապաշտպաններ Վիլիանին եւ Ֆերնանդինյոյին:

Ուկրաինական ակումբի ֆուտբոլիստներին գնելու համար անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պետք է վաճառի Ջոլեոն Լեսկոտին, Էդին Ջեկոյին եւ Մարիո Բալոտելիին, քանի որ ակումբի ղեկավարությունը չի պատրաստվում լրացուցիչ միջոցներ տրամադրել նոր ֆուտբոլիստներ գնելու համար, հայտնում է Tribalfootball-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է գնել նաեւ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգին, ով պահանջում է շաբաթական 50 հազար ֆունտ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով