19:58  ,  7 հունվարի, 2024

«Լացիոն» հաղթեց «Ուդինեզեին», «Նապոլին» պարտվեց «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 19-րդ տուրում Հռոմի «Լացիոն» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Ուդինեզեի հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

«Լացիոն» 30 միավորով 6-րդն է, «Ուդինեզեն» 16-րդ տեղում է՝ 17 միավոր։

Չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ պարտություն կրեց 0:3 հաշվով։

«Նապոլին» 28 միավորով 9-րդն է, «Տորինոն» 10-րդն է՝ 27 միավոր։

Իտալիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ուդինեզե» - «Լացիո»՝ 1:2 (տեսանյութ)

Ուոլաս, 59 - Լուկա Պելեգրինի, 12, Մատիաս Վեսինո, 76

«Տորինո» - «Նապոլի»՝ 3:0 (տեսանյութ)

Առնալդո Անտոնիո Սանաբրիա, 43, Նիկոլա Վլաշիչ, 52, Ալեսանդրո Բուոնջորնո, 66

Հեռացում՝ Պասկուալե Մացոկի («Նապոլի»), 50

«Սալերնիտանա» - «Յուվենտուս»՝ 21:00 (Երեւանի ժամանակ)

«Ռոմա» - «Ատալանտա»՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում