23:50  ,  6 հունվարի, 2024

Իսպանիայի գավաթ․ «Ժիրոնան» ուժեղ էր «Էլչեից» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում կատալոնական «Ժիրոնան» հյուրընկալվեց «Էլչեին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իսպանացի Միչելի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հոլանդացի պաշտպան Դեյլի Բլինդի (տեսանյութ) եւ բրազիլացի պաշտպան Յան Կոուտուի գոլերը (տեսանյութ

«Ժիրոնան» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Էլչե» - «Ժիրոնա»՝ 0:2

Դեյլի Բլինդ, 37, Յան Կոուտու, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում