21:01  ,  5 հունվարի, 2024

Անչելոտի․ Թիմը տրամադրված է, մոտիվացված է եւ կենտրոնացած է վաղվա հանդիպման վրա

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկությունում նպատակների մասին։ Արքայական թիմը գավաթի խաղարկությունում կմեկնարկի հունվարի 6-ին «Արանդինայի» հետ 1/16 եզրափակիչի հանդիպումով։

«Մենք գործող գավաթակիրներն ենք, եւ այս մրցաշարը շատ երջանկություն է մեզ պարգեւել անցած տարի։ Մենք կձգտենք դարձյալ նվաճել այս գավաթը։ Մենք կսկսենք վաղը եւ կձգտենք անել հնարավոր առավելագույնը։

Հույս ունեմ, որ կկարողանանք ցուցադրել մեր լավագույն խաղամակարդակը։ Թիմը տրամադրված է, մոտիվացված է եւ կենտրոնացած է վաղվա հանդիպման վրա»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

«Ռեալի» մրցակիցը կլինի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Արանդինան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում