19:03  ,  5 հունվարի, 2024

ATP-250․ Ռաֆայել Նադալը պարտվեց քառորդ եզրափակիչում

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող АТР-250 մրցաշարում աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դուրս մնաց պայքարից։

Քառորդ եզրափակիչում «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոնը մրցեց աշխարհի 55-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնի հետ, որն առավելության հասավ 5:7, 7:6 (8:6), 6:3 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 26 րոպե։

Կիսաեզրափակիչում Ջորդան Թոմփսոնի մրցակիցը կլինի աշխարհի 14-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը։

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 661 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով