21:06  ,  3 հունվարի, 2024

ATP-250․ Կարեն Խաչանովը պարտվեց Հոնկոնգում

Աշխարհի 15-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտվեց Հոնկոնգում անցկացվող ATP-250 մրցաշարի մեկնարկային խաղում։

Երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց աշխարհի 69-րդ ռակետ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորիի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:2), 2:6, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 27 րոպե։

Էմիլ Ռուուսուվուորիի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 67-րդ ռակետ, ռուսաստանցի Պավել Կոտովը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթեց աշխարհի 27-րդ ռակետ, իտալացի Լորենցո Մուզետիին։

Հոնկոնգի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 661 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով