15:19  ,  3 հունվարի, 2024

Հայաստանի ներկայացուցիչը արծաթե մեդալ է նվաճել լեռնադահուկային սպորտի մրցաշարում

Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքականի անդամ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում անցկացված միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում:

Մոսեսովը 1:26.08 արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղն ու արծաթե մեդալ նվաճել՝ ընդամենը 0.87 վայրկյան զիջելով Շվեյցարիան ներկայացնող մարզիկին, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը։

Մրցաշարին մասնակցել են 12 պետությունների 110 մարզիկներ։

Ավելի վաղ Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել էր երրորդ տեղը ու թիմային պայքարում դարձել բրոնզե մեդալակիր:

Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը: Գլեբ Մոսեսովը դարձյալ արծաթե մեդալ էր նվաճել ոլորավայրէջք ձևում:

Մինչ այդ Մոսեսովը միջազգային վարկանիշային մրցաշարի էր մասնակցել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում և երկու ոսկե մեդալ նվաճել՝ առաջ անցնելով 15 պետությունների շուրջ 90 մասնակիցներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում