14:49  ,  2 հունվարի, 2024

Ռաֆայել Նադալի հաղթական վերադարձը (տեսանյութ)

Վնասվածքի եւ վիրահատության հետեւանքով գրեթե մեկ տարի բաց թողած աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը հաղթանակով վերադարձավ մենախաղի մրցումներում։

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի առաջին շրջանում Ռաֆայել Նադալը մրցեց աշխարհի 98-րդ ռակետ, ավստրիացի Դոմինիկ Տիմի հետ եւ հաղթեց 7:5, 6:1 հաշվով։

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակում Նադալն այժմ 672-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով