10:48  ,  13 նոյեմբերի, 2012

ATP. Դավիթ Նալբանդյանը դարձյալ նահանջել է

Լոնդոնում կայացած ATP-ի ամփոփիչ մրցաշարից հետո Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը։

Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան։ Սերբիայի ներկայացուցիչ Նովակ Ջոկովիչն առաջատարն է, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երկրորդն է, իսկ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, բրիտանացի Էնդի Մարեյը եզրափակում է լավագույն եռյակը։ Իսպանացի Ռաֆայել Նադալը չորրորդ տեղում է։ Արգենտինացի Դավիթ Նալբանդյանը նահանջել է չորս աստիճան եւ զբաղեցնում է 81-րդ տեղը:

ATP. վարկանիշային աղյուսակ 

1 (1). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 12 920  միավոր

2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 10 265

3 (3). Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) – 8000

4 (4). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 6795

5 (5). Դավիդ Ֆերեր (Իսպանիա) – 6430

6 (6). Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – 4605

7 (7). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) – 4480

8 (8). Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – 3490

9 (9). Յանկո Տիպսարեւիչ (Սերբիա) – 2990

10 (10). Ռիշար Գասկե (Ֆրանսիա) – 2515

81 (77). Դավիթ Նալբանդյան (Արգենտինա) – 635

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով