17:17  ,  18 դեկտեմբերի, 2023

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի զույգերը

Տեղի ունեցավ ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանությունը։

Այս զույգերի հաղթողները 1/8 եզրափակիչում կմրցեն խմբերում առաջին տեղ գրաված թիմերի հետ։

Կոնֆերենցիաների լիգա, փլեյ-օֆֆ (1/16 եզրափակիչ)

«Շտուրմ» (Ավստրիա) - «Սլովան Բրատիսլավա» (Սլովակիա)

«Սերվետ» (Շվեյցարիա) - «Լուդոգորեց» (Բուլղարիա)

«Ռոյալ Յունիոն» (Բելգիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)

«Բետիս» (Իսպանիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)

«Մոլդե» (Նորվեգիա) - «Լեգիա Վարշավա» (Լեհաստան)

«Մաքաբի Հայֆա» (Իսրայել) - «Գենտ» (Բելգիա)

Փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 15-ին եւ 22-ին։

1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 23-ին։

Խմբերում առաջին տեղ գրաված եւ 1/8 եզրափակիչ դուրս եկած թիմերը․

«Լիլ» (Ֆրանսիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Վիկտորիա» (Չեխիա), «Բրյուգե» (Բելգիա), «Աստոն Վիլա» (Անգլիա), «Ֆիորենտինա» (Իտալիա), ՊԱՕԿ (Հունաստան), «Ֆեներբահչե» (Թուրքիա):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում