01:41  ,  18 դեկտեմբերի, 2023

«Ինտերը» Հռոմում պարտության մատնեց «Լացիոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում առաջատար «Ինտերը» Հռոմում մրցեց փոխչեմպիոն «Լացիոյի» հետ։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

40-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը (տեսանյութ)։ 66-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց ֆրանսիացի հարձակվող Մարկուս Տյուրամը (տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ինտերը» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։ «Լացիոն» 11-րդն է՝ 21 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Լացիո» - «Ինտեր»՝ 0:2 

Լաուտարո Մարտինես, 40, Մարկուս Տյուրամ, 66

Հեռացում՝ Մանուել Լացարի («Լացիո»), 87

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում