20:50  ,  12 նոյեմբերի, 2012

Մարկո վան Բաստեն. Թայսոնի գոլն ավելի գեղեցիկ է, քան ԽՍՀՄ դարպասը խփածս գնդակը

Հոլանդական մամուլը համեմատում է Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Մարկո վան Բաստենին եւ Խարկովի «Մետալիստի» բրազիլացի ֆուտբոլիստ Թայսոնին: Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Մետալիստ» - «Ռոսենբորգ» խաղի ընթացքում բրազիլացին գոլ էր խփել նույն ոճով, ինչ Վան Բաստենը գրավել էր ԽՍՀՄ-ի դարպասը 1988-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչում:

Հոլանդացի լեգենդար ֆուտբոլիստը անդրադարձել է իր եւ Թայսոնի խփած գոլերին:

«Պետք է ասեմ, որ Թայսոնի գոլն ավելի գեղեցիկ է: Նա ավելի բարդ իրավիճակում էր, քան ես»,- Վան Բաստենի խոսքը մեջբերում է Eredivisie Live-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում