Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պատրաստվել Վրաստանի թիմի դեմ հանդիպմանը աշխարհի առաջնության որակավորման էլիտ ռաունդում։
Հայաստանի հավաքականի ավագ Վլադիմիր Սանոսյանը և խաղացող Ռաֆիկ Մելիքյանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել են առաջիկա խաղի, մրցակցի և Էլիտ ռաունդում անցած ճանապարհի մասին։
Հայաստան - Վրաստան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ կմեկնարկի 20:00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում