18:30  ,  12 նոյեմբերի, 2012

Հենրիխ Մխիթարյանն առաջատար է նաեւ «գոլ+փոխանցում» համակարգով

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ուկրաինայի ընթացիկ առաջնությունում ոչ միայն գլխավորում է ռմբարկուների մրցավազքը, այլ նաեւ առաջատար է «գոլ+փոխանցում» համակարգով` 21 միավոր: Մխիթարյանը 16 գնդակ է խփել եւ կատարել է հինգ փոխանցում:

«Շախտյորը» փառահեղ ավարտեց Ուկրաինայի առաջնության առաջին կեսը` 15 խաղում տանելով նույնքան հաղթանակ: Այս ցուցանիշով թիմը սահմանեց Ուկրաինայի առաջնության ռեկորդ:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ