17:23  ,  9 դեկտեմբերի, 2023

Արեգ Վաթյանը՝ Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ

2024 թվականի ամռանն անցկացվելիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղամարդկանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը:

2017 թվականին նա գլխավորել է տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:

2022 թվականին նրա գլխավորությամբ աղջիկների Մ-16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում