16:01  ,  9 դեկտեմբերի, 2023

«Վանն» ուժեղ էր «Շիրակից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում Չարենցավանի «Վանն» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ հաղթեց 4:0 հաշվով։

«Վանից» աչքի ընկան կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյան, նիգերիացի հարձակվող Օլաոլուվա Օետունդեն եւ պաշտպան Արման Մկրտչյանը։

Վերջին րոպեներին սեփական դարպասը գրավեց «Շիրակի» պաշտպան Սերյոժա Ուրուշանյանը։

«Վանը» 14 միավորով նախավերջինն է, «Շիրակը» նահանջեց վերջին տեղ՝ 13 միավոր։

Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր

«Վան» - «Շիրակ»՝ 4:0

Բենիկ Հովհաննիսյան, 52, Օլաոլուվա Օետունդե, 64, Արման Մկրտչյան, 80, Սերյոժա Ուրուշանյան, 90

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 18:00

Դեկտեմբերի 8

ԲԿՄԱ - «Նոա»՝ 0:2

Արթուր Միրանյան, 6, Էդգար Մովսեսյան, 74

Դեկտեմբերի 10

«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 14:00

Դեկտեմբերի 11

«Փյունիկ» - «Արարատ»՝ 14:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում