01:39  ,  9 դեկտեմբերի, 2023

«Յուվենտուսը» հաղթեց «Նապոլիին» եւ առաջ անցավ առաջատար «Ինտերից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց չեմպիոն «Նապոլիին»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

51-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց իտալացի պաշտպան Ֆեդերիկո Գատին, որն անցած տուրի խաղում «Մոնցայի» դեմ (2:1) եւս դարձել էր հաղթական գոլի հեղինակ։

«Յուվենտուսը» 36 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր գերազանցում է երկրորդ տեղ նահանջած Միլանի «Ինտերին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Նապոլին» 5-րդն է՝ 24 միավոր։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 1:0 (տեսանյութ)

Ֆեդերիկո Գատի, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում