15:39  ,  8 դեկտեմբերի, 2023

Պրեմիեր լիգա․ Հարի Մագուայրը՝ ամսվա լավագույն խաղացող (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա անգլիացի պաշտպան Հարի Մագուայրը ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող նոյեմբերին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Անցած ամիս Հարի Մագուայրը մասնակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր հանդիպումներին։ Այդ երեք խաղում հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը գոլ բաց չի թողել։

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտության էր մատնել «Ֆուլհեմին» (1:0), «Լուտոն Թաունին» (1:0) եւ «Էվերտոնին» (3:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում