10:07  ,  7 դեկտեմբերի, 2023

Ունաի Էմերին կարիերայում առաջին անգամ հաղթեց Խոսեպ Գվարդիոլային

Իսպանացի Ունաի Էմերին մարզչական կարիերայում առաջին անգամ հաղթեց կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին։

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 15-րդ տուրում «Աստոն Վիլան» 1:0 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Սիթիին»։

Էմերիի եւ Գվարդիոլայի գլխավորած թիմերը հանդիպել են 14 անգամ։ Այդ հանդիպումներից 10-ում Էմերին գլխավորել է իսպանական «Վալենսիան», Գվարդիոլան՝ կատալոնական «Բարսելոնան»։

Երկու խաղում էլ Էմերին գլխավորել է «Արսենալը», երկում խաղում էլ՝ «Աստոն Վիլան»։

Նախքան այս հանդիպումը Գվարդիոլան տարել էր 9 հաղթանակ, 4 խաղ էլ ավարտվել էր ոչ ոքի։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում