16:16  ,  5 դեկտեմբերի, 2023

ԱԱ․ Հայաստան - Վրաստան հանդիպման տոմսերը վաճառքում են

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 2024 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի էլիտ ռաունդում կանցկացնի տնային վերջին հանդիպումը։ Մրցակիցը Վրաստանի հավաքականն է։

Հանդիպման տոմսերը օնլայն վաճառքում են https://ticketon.am/event/Futsal կայքում։

Գինը` 500-1000 դրամ։

Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ կմեկնարկի 20:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում